2020-01-01
ბავშვთა უფლებები
ბავშვებო, მინდა გაგაცნოთ, თუ როგორ უნდა მოიქცეთ, თუ პოლიციელმა გაგაჩერათ. ამის შესახებ არსებობს კანონები და წესები, რომელიც არც პოლიციელმა, არც სხვა უფროსმა, და
2021-03-09
Լիլեն 8 տարեկան աղջիկ է: Նա ապրում է մոր, հոր և ավագ եղբոր հետ: Լիլեն ամաչկոտ երեխա է: Նա իրեն շատ միայնակ է զգում, մտածելով, որ ընկերները չեն ցանկանում խաղալ իր հետ: Նա շատ է սիրում պարել, չնայած հաճախ է բացակայում պարի դասերից: Ամաչում է, որ բոլորը կնկատեն իր մարմնի վրա եղած կապտուկները: Դպրոցից հետո Լիլեն և նրա եղբայրը միասին գնում են տուն, ճաշում են և կատարում տնային առաջադրանքները: Երեկոյան տուն են վերադառնում նրանց ծնողները: Այդ ժամանակ Լիլին եղբոր հետ թաքնվում է սենյակում, քանի որ ծնողները սկսում են բարձրաձայն վիճել և գոռալ: Հայրը շատ կոպիտ է վերաբերվում երեխաներին: Հաճախ գոռում ու սպառնում է նրանց: Լիլեի եղբորը հայրը հաճախ է ծեծում գոտիով ու տարբեր իրերով: Երեխաները շատ են վախենում և ստիպված են լինում դուրս չգալ սենյակից: Լիլեն չգիտի ինչպես վարվել, ինչպես օգնել մորն ու եղբորը: Նա վախենում է պատմել իր վիճակի մասին որևէ մեկին, քանզի գիտի, որ հայրը շատ կզայրանա: Լիլեն ֆիզիկական բռնության զոհ է: Ֆիզիկական բռնությունը ենթադրում է վնաս, ցավ պատճառել երեխային, ինչն անթույլատրելի է: Հիշի՛ր, որ միշտ կա ելք և բռնացող մարդիկ պատժվում են: Եթե ուզում ես ազատվել բռնությունից, պետք է չթաքցնես ճշմարտությունը:
Նիկոլոզը 10 տարեկան է: Նա ապրում է ծնողների հետ: Նիկոլոզը չի հաճախում դպրոց, քանի որ չունի դպրոցի համար անհրաժեշտ իրեր, ինչպես նաև հարմար հագուստ՝ դպրոց հաճախելու համար: Նա շատ է ուզում ընկերների հետ ժամանակ անցկացնել, սակայն իր հագուստի պատճառով նրան բոլորը ծաղրում են: Ասում են, որ կեղտոտ է և փնթի: Նիկոլոզը շատ է նեղսրտում , որ մյուս երեխաների նման չի կարող հաճախել դպրոց:
Նիկոլոզը անտեսված է ծնողների կողմից: Սա ևս բռնության ձևերից մեկն է: Անտեսումը ենթադրում է այն իրավիճակները, երբ ծնողները չեն կերակրում երեխային, չեն ընձեռում սովորելու հնարավորություն, անտարբերություն են ցուցաբերում, երբ նա ունի բժշկի օգնության կարիք և երեխայի համար չեն ստեղծում կենսական պայմաններ:
Մարիամն անչափահաս է: Նա շատ ամաչկոտ է: Մարիամին դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը մոտենում կամ դիպչում է նրան: Այդ պահին նա տհաճություն, անհարմարավետություն է զգում: Նա միշտ նախընտրում է մյուսներից հեռու նստել: Չի սիրում լինել նաև ընկերների միջավայրում, մտածում է, որ նրանք կբացահայտեն իր գաղտնիքը, ինչից շատ է վախենում: Մարիամը սեռական բռնության զոհ է: Մարիամի ծանոթը՝ տարիքով նրանից մեծ տղամարդը դիպչում է նրա մարմնի անձնական մասերին և սպառնում շատ դաժան վարվել նրա հետ ինչ-որ մեկին պատմելու դեպքում: Աղջիկը շատ շփոթված է և վախեցած: Սեռական բռնությունը ենթադրում է այնպիսի իրավիճակ, երբ տարիքով տղամարդը դիպչում է երեխայի մարմնի այն մասերին, որոնք ծածկված են լողազգեստով կամ ներքնազգեստով: Մեծահասակը երեխային ստիպում է դիտել այնպիսի ֆիլմեր և տեսանյութեր, որտեղ մարդիկ մերկ են: Սեռական բռնությունը, այնպես ինչպես և բռնության մյուս բոլոր ձևերը, անթույլատրելի և անընդունելի է: Մի՛ վախեցիր որևէ մեկի կողմից սպառնալիքից, քանի որ նման դեպքում նրանց հնարավոր է պատժել պատշաճ կերպով: Իվանեն 9 տարեկան տղա է: Նա ապրում է մոր, հոր և տատիկի հետ: Իվանեն սիրում է սովորել, չնայած հաճախ է բացակայում դպրոցից: Մայրն ու հայրը հաճախ վիճում են նրա հետ ՝ ասելով, որ նա գեր ու անհրապույր երեխա է: Ծնողները երբեք չեն գովաբանում Իվանեին, հակառակը՝ ասում են, որ նա այնքան տգեղ ու անշնորհք է, որ երբևէ չի կարողանա ո՛չ սովորել, ո՛չ էլ ընկերներ ձեռք բերել: Իվանեն երբեք դուրս չի գալիս ընկերների հետ խաղալու, մտածելով, որ ոչ ոք չի ցանկանա լինել իր միջավայրում: Մայրն արգելում է նրան նաև սնունդ ընդունել, ասելով, որ եթե չնիհարի, ընդմիշտ այսպիսի անհաջողակ ու անբարետես կմնա: Իվանեն հոգեբանական բռնության զոհ է: Հոգեբանական բռնությունը ենթադրում է՝ տարիքով մեծ մարդկանց կողմից երեխաներին վիրավորել, անդադար գոռալ և սպառնալ նրանց: Հոգեբանական բռնության ենթարկված երեխաներն իրենց շատ միայնակ են զգում:Ցանկացած տեսակի բռնություն՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ երեխայի նկատմամբ անտարբերությունը հանցագործություն է: Յուրաքանչյուր երեխա արժանի է, որ նրա մասին հոգ տանեն և սիրեն:
Եթե քեզ ծանոթ է այս ամենը, կարծում ես, որ քեզ կամ քո ընկերոջը վտանգ է սպառնում, եթե ընկերդ կիսվել է քո հետ, ասելով , որ օգնության կարիք ունի բռնությանը դիմակայելու համար, ապա Իրավաբանական օգնության ծառայությունը կտրամադրի համապատասխան օգնություն: Կարող ես գրել մեզ կայքի զրուցարանում (չաթ), ինչպես նաև զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներին՝ 1485 կամ 032 292 00 55:
2020-01-01
ბავშვებო, მინდა გაგაცნოთ, თუ როგორ უნდა მოიქცეთ, თუ პოლიციელმა გაგაჩერათ. ამის შესახებ არსებობს კანონები და წესები, რომელიც არც პოლიციელმა, არც სხვა უფროსმა, და
2020-01-01
Հանդուրժողականություն նշանակում է ընդունել մեկ այլ անձի այնպիսին, ինչպիսին նա կա: Մարդիկ միմյանցից տարբերվում են ռասայի, մաշկի գույնի, մշակույթի, դավանանքի հատկ