slider banner
Հեղինակ՝ Թամար Սիմոնիա

 

 

Ես պետք է լինեմ հանդուրժող 

 

Մի՛ վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ուզի, որ քեզ հետ վարվեն...

Հանդուրժողականություն նշանակում է ընդունել մեկ այլ անձի այնպիսին, ինչպիսին նա կա: Մարդիկ միմյանցից տարբերվում են ռասայի, մաշկի գույնի, մշակույթի, դավանանքի հատկանիշներով: Օրինակ՝ դպրոցում  կարող են սովորել վրացի, ամերիկացի, ճապոնացի և այլ տարբեր ազգությունների երեխաներ: Ինչպե՞ս ենք վարվում այն դեպքում, երբ դասարանում կան միմյանցից տարբերվող՝ տարբեր վարք ու կարծիք ունեցող  շատ աշակերտներ:

Լիդան ու Ակիոն ապրում են Վրաստանում: Լիդան իրանցի է, իսկ Ակիոն եկել է Ճապոնիայից: Նրանք մեր երկրում բնակություն են հաստատել  իրենց ընտանիքների հետ միասին:  Լիդան և Ակիոն վեցերորդ դասարանի աշակերտներ են և ազգությամբ վրացի երեխաների հետ սովորում են  դպրոցում: Դասարանում նրանք տարբերվում են մյուս աշակերտներից,  քանի որ ի տարբերություն վրացի երեխաների ունեն այլ կրոն ու մշակույթ: Օրինակ՝  Լիդան բոլորից տարբերվում է իր հագուստով, քանի որ համաձայն  իր կրոնի՝  իսլամի պարտավոր է կրել գլխաշոր:  Լիդան տարբերվող տեսք ունի, ինչից ելնելով էլ երեխաները ծաղրում են նրան: Իսկ Ակիոն շատ դժվարությամբ է յուրացնում վրացերենը, դասարանում նա ոչ մեկի հետ չի կարողանում ընկերանալ, քանի որ երեխաները անընդհատ զգացնել են տալիս, որ նա տարբերվում է իրենցից և նրա տեղը այստեղ չէ: Որոշ երեխաներ անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում Լիդայի և Ակիոյի նկատմամբ: Անհանդուրժողական վերաբերմունքն այլ անձնաց համոզմունքների, մտքերի, կրոնի նկատմամբ անընդունելիությունն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն  է:

Մարդիկ կարող են տարբերվել ձեզանից հագուստով, ունենալ տարբերվող  տեսք, մաշկի գույն: Մի՛ դատապարտիր մարդկանց տարբերվող լինելու համար:   

Ոչ բոլոր մարդիկ ունեն նույն կարողությունները: Դասարանում որոշ երեխաներ ի տարբերություն մյուս աշակերտների  կարող են նյութն ավելի դանդաղ յուրացնել, ավելի դժվարությամբ սովորել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դատապարտենք նրանց, ծաղրենք կամ վատ արտահայտվենք նրանց մասին:

 Տարբեր մշակույթներ ունեցող երեխաներն ունեն տարբեր համոզմունքներ: Նրանք կարող են  այլ կերպ վարվել, այլ կերպ մտածել: Դու հանդուրժող ես այն դեպքում, եթե հարգալից ես վերաբերվում նրանց կարծիքին:

Քո դպրոցում, բակում կամ որևէ այլ ​​վայրում, որտեղ հանդիպում ես քո հասակակիցներին, հնարավոր է տեսնես անվասայլակով երեխայի: Չպետք է մոռանաս, որ մենք բոլորս տարբերվում ենք միմյանցից, թեև միևնույն ժամանակ, բոլորս հավասար ենք, քանի որ մարդ ենք:

Հանդուրժող լինել նշանակում է կատարել բարի գործեր, օգնել ուրիշներին, լսել մարդկանց, ուշադիր լինել ուրիշների զգացմունքների և իրավունքների 

Եթե ​​քեզ ծանոթ է այս ամենը, կարծում ես, որ քեզ կամ քո ընկերոջը վտանգ է սպառնում, եթե ընկերդ կիսվել է քո հետ,  ասելով , որ օգնության կարիք ունի բռնությանը դիմակայելու համար, ապա  Իրավաբանական օգնության ծառայությունը կտրամադրի համապատասխան օգնություն: Կարող ես գրել մեզ կայքի զրուցարանում (չաթ), ինչպես նաև զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներին՝ 1485 կամ 032 292 00 55:


Հանդուրժողականություն