2020-01-01
ბავშვთა უფლებები
ბავშვებო, მინდა გაგაცნოთ, თუ როგორ უნდა მოიქცეთ, თუ პოლიციელმა გაგაჩერათ. ამის შესახებ არსებობს კანონები და წესები, რომელიც არც პოლიციელმა, არც სხვა უფროსმა, და
2021-03-05
2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ Դուիսիի Իրավաբանական օգնության ծառայության խորհրդատվական կենտրոնում բացվեց երեխաներին հարմարեցված տարածք:
Բացման արարողությանը ներկա էին Իրավաբանական օգնության ծառայության տնօրեն Ռաժդեն Կուպրաշվիլին, Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը և Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Սաբինե Մախլին:
Երեխաներին հարմարեցված սենյակում, հատուկ կահույքի և իրերի շնորհիվ, ստեղծվել է միջավայր, որը լիովին համապատասխանում է դեռահասի հուզական և հոգեբանական վիճակին ու զարգացմանը:
Ինչպես հայտնի է, Իրավաբանական օգնության ծառայությունն ակտիվորեն ներգրավված է Երեխայի իրավունքների և անչափահասների արդարադատության օրենսգրքերի իրագործման մեջ: Ուստի և, չափազանց կարևոր է, որ այս սենյակը հնարավորություն է տալիս երեխայի համար հարմարավետ միջավայրում իրականացնել անչափահասների զրույցներ փաստաբանի հետ, անցկացնել հարցաքննումներ, տրամադրել խորհրդատվություն:
Նույն օրը, պատվավոր հյուրերը հանդիպեցին Դուիսիի աշակերտներին հետ և զրուցեցին դեռահասների համար արդիական հարցերի շուրջ: Այդ թվում, Երեխայի իրավունքների օրենսգրքի մասին:
Դուիսիի խորհրդատվական կենտրոնի երեխաներին համարեցված տարածքը թվով երկրորդն է: Առաջին սենյակը բացվել է 2018 թվականին, Ռուսթավիի իրավաբանական օգնության բյուրոյում, նույնպես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:
2020-01-01
ბავშვებო, მინდა გაგაცნოთ, თუ როგორ უნდა მოიქცეთ, თუ პოლიციელმა გაგაჩერათ. ამის შესახებ არსებობს კანონები და წესები, რომელიც არც პოლიციელმა, არც სხვა უფროსმა, და
2020-01-01
Հանդուրժողականություն նշանակում է ընդունել մեկ այլ անձի այնպիսին, ինչպիսին նա կա: Մարդիկ միմյանցից տարբերվում են ռասայի, մաշկի գույնի, մշակույթի, դավանանքի հատկ