slider banner

Հեղինակ Քեթի Ջաղելի 

Նիտան դպրոցական է, որը տարբերվում է իր հասակակիցներից՝  նա հատուկ կարիքներ ունեցող աշակերտ է, չի կարող ինքնուրույն տեղաշարժվել և ունի ներառական կրթության կարիք: Նիտայի ցանկությունն է ստանալ լիարժեք կրթություն, սակայն դա նրան հասանելի չէ, քանի որ դպրոցը հարմարեցված չէ  Նիտայի կարիքներին: Նիտայի նման, գուցե շատ այլ երեխաներ ունենան նմանատիպ կրթության կարիք: Նրանք կարող են լինել ֆիզիկական, մտավոր զարգացման և սոցիալ-հուզական խանգարումներով անձինք, սակայն չպետք է մոռանանք, որ բոլոր մարդիկ հավասար են, և յուրաքանչյուրն ունի  լիարժեք կրթություն ստանալու իրավունք:       

Եկեք խոսենք այն մասին, թե ինչ է ներառական կրթությունը:

Ի՞նչ է ենթադրում ներառական կրթությունը:

 Հասկանալու համար, թե ինչ է ներառական (ծագել է լատիներեն include՝ ինկլյուզիվ բառից) կրթությունը, հարկավոր է  գիտենալ, թե ինչ է նշանակում ինկլյուզիա բառը: Ինկլյուզիա  նշանակում է ներառված, իսկ ստանալ ներառական կրթություն  ենթադրում է հատուկ կարիքներ ունեցող աշակերտների և նրանց հասակակիցների կրթություն ստանալու ապահովումը մեկ տարածքոմ:

Կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտ է  համարվում.

  • սահմանափակ կարողություններ  և զարգացման խանգարում ունեցող աշակերտը,
  • սոցիալ-հուզական խնդիրներ ունեցող աշակերտը,
  • տաղանդավոր երեխաները: 

Սահմանափակ կարողություներ ունեցող երեխան ունի զարգացման մեկ կամ մի քանի խանգարում: Նրա մոտ կարող են ի հայտ գալ՝

  • ֆիզիկական խանգարումներ՝ շարժման սահմանափակումներ, վերջույթների արատներ, տեսողության և լսողության խանգարումներ, խոսքի զարգացման  խնդիրներ,
  • մտավոր խանգարումներ՝ ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) խանգարումից ծագած խախտումներ, ուղեղի վնասվածք, բանավոր խոսքի խանգարումներ, անդամալուծություն, էպիլեպսիա, ուսման ունակության խանգարումներ և այլն,
  • սոցիալ-հուզական խանգարումներ՝ վարքային շեղումներ, հուզական խանգարումներ, ցրվածություն, գերակտիվություն, սոցիալական խախտումներ, հաղորդակցության խնդիրներ:

Ներառական կրթության նպատակն է, որ բոլոր երեխաները սովորեն ընդհանուր միջավայրում՝ չնայած նրանց միջև եղած տարբերությունների, և ոչ մի նշանակություն չունի, թե ինչ տիպի խանգարումներ կամ առանձնահատկություններ ունեն նրանք: Հնարավոր է  աշակերտը լինի սահմանափակ կարողություններով, շնորհալի, ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, սևամորթ, ունենա տեսողության կամ լսողության խախտումներ,  տեղաշարժվելու խնդիրներ  և, չնայած այս ամենին, կրթությունը ստանա հասակակիցների հետ միասին և ներգրավված լինի դպրոցական կյանքում:  Հատուկ կարիքներ ունեցող դեռահասներն ակտիվորեն պետք է ներգրավվեն հասարակական կյանքում:  Յուրաքանչյուր երեխա պետք է առավելագույնս ներգրավված լինի  ուսումնական գործընթացի մեջ և ուրիշների հետ փոխհարաբերություններին: Ներառական կրթությունը նպաստում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների կրթությանը, նրանց սոցիալական ինտեգրմանը, հետաքրքրությունների  և հնարավորությունների դրսևորմանն ու զարգացմանը, օգնում է երեխաներին զարգացնել իրենց հոգևոր աշխարհը, պաշտպանել սեփական կարծիքը, իրավունքները և անձնական արժանապատվությունը:

Հանրությունը տարբեր վերաբերմունք է ցուցաբերում  սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ, այդ թվում՝ վախ, խուսափում, ավելորդ հոգատարություն, կարեկցանք, անբարեհաճ տրամադրվածություն,  մակերեսային հանդուրժողականություն: Այս ամենը պստնեշ է առաջացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրության հետ փոխհարաբերությունների տեսանկյունից:

 

Ինչպիսի՞ն պետք է լինի միջավայրը, որտեղ աշակերտը ներառական կրթություն է ստանում:

Ներառական կրթության արդյունավետության նպատակով անհրաժեշտ է  պահպանել մի քանի պայման՝ ստեղծել բարեկեցիկ միջավայր, հոգատար վերաբերմունք ցուցաբերել  յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ՝ ելնելով նրա կարիքներից,  ապահովել  բոլորի համար հավասար կրթություն ստանալու պայմաններ, յուրաքանչյուր աշակերտ պետք է կարողանա մասնակցել դպրոցական գործունեությանը:

Եթե ​​գտնում  ես, որ ոտնահարվում են քո կամ քեզ շրջապատողների իրավունքները, ապա ՀԻԻԱ Իրավաբանական օգնության ծառայությունը պատրաստ է տրամադրել քեզ տարբեր տեսակի իրավաբանական օգնություն:

Կարող ես գրել մեզ կայքի զրուցարանում (չաթ), ինչպես նաև զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներին՝ 1485 կամ 032 292 00 55:

Մի՛ փակիր աչքերդ, երբ տեսնում ես, թե ինչպես են ոտնահարվում մարդկանց իրավունքները: Հիշի՛ր, քո կատարած քայլը բարելավում է այլ մարդկանց կյանքը: