slider banner

Հեղինակ՝ Քեթի Ջաղելի

Բակում խաղալիս, դպրոցում, հասակակիցների միջավայրում Նիտան հաճախ է ենթարկվել բուլինգի իր հասակակիցների կողմից: Նրան դիմում էին նվաստացուցիչ  մականունով,  ծաղրում, վախեցնում, սպառնում, ենթարկում ֆիզիկական բռնության... Նիտան շատ նրբազգաց է և նրան հաճելի չէ գտնվել նման միջավայրում, նա իրեն ճնշված է զգում, այլևս չի վստահում մարդկանց, վախենալով կրկին հայտնվել նման իրավիճակում: Եկեք գիտակցենք Նիտայի դեպքը և նմանը տեղի ունենալու դեպքում, գիտենանք, թե ինչի հետ գործ ունենք և ինչպես պետք է վարվենք:

Առաջին հերթին, ձեզ կհետաքրքրի, թե ի՞նչ է բուլինգը:

«Բուլինգ» տերմինը նշանակում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, ահաբեկում կամ ճնշում: Գոյություն ունի բուլինգի 3 տեսակ՝ հուզական, բառացի և ֆիզիկական: Երեխայի նկատմամբ բուլինգ կարող է իրականացվել տարբեր  մարդկանց, այդ թվում դասընկերների և այլ հասակակիցների կողմից:

Ինչպե՞ս հասկանանք, որ բուլինգի զոհ ենք: 

Բուլինգի դրսևորման ձևերն են՝ դիմել նվաստացուցիչ մականուններով, ծաղրել, խմբից մեկուսացնել, գրել անպարկեշտ բառեր, խլել իրերը, գրավոր և բանավոր կերպով վիրավորել, վտարել ընդհանուր գործունեությունից, սպառնալ, ահաբեկել, ձեռք բարձրացնել, բռունցքներով կամ ոտքերով ծեծել, զրպարտել, «զոհին» անհարմար դրության մեջ դնել, ստիպել գործել սեփական կամքին հակառակ:

Եթե ​​դու նույնպես հայտնվել ես նման իրավիճակում, ապա մի՛ վախեցիր: Հիշի՛ր, կան մարդիկ, ովքեր կկարողանան օգնել քեզ և իմացի՛ր, որ դու միայնակ չես:

Ինչպե՞ս բացահայտել բռնարարին, նույն բուլերին:

 Հաճախ բռնացող, ագրեսիվ դեռահասը փորձում է ավելի մեծ, ուժեղ երևալ:  Հաճախ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում է իր հասակակիցների, մեծահասակների, ընտանիքի անդամների նկատմամբ ... Նրան բնորոշ է ավելորդ էներգիան, սեփական անձի մասին  չափազանց դրական կամ բացասական պատկերացումը, մյուսների նկատմամբ գերիշխանություն հաստատելու ցանկությունը: Նրա մոտ բռնության զոհ դառնալու վախի զգացում է առաջանում: 

Ո՞ր ցանկությունն է դրդում բռնարարին:

Բռնարարը ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում, ընկերների հետ խնդիրներ է ունենում, չի համարում, որ հանցանք է կատարում, սրտին մոտ չի կարող ընդունել դիմացինի վիճակը: Նա չի կարող ըմբռնել սեփական ագրեսիվ պահվածքը: Զոհի նկատմամբ բռնարարի իրականացրած գործողությունները հնարավոր է պատճառեն նրան ֆիզիկական կամ հոգեբանական վնաս և այդ ամենն անդրադառնա նրա առօրյա կյանքի որակի վրա:

Մեզանից յուրաքանչյուրը, չնայած կարգավիճակի, հայացքների և ֆիզիկական առանձնահատկությունների, կարող է դառնալ բուլինգի զոհ ...

 Զոհն իրեն անպաշտպան, թույլ, ընկճված մարդ է համարում և չի կարողանում  շփվել  հասակակիցների հետ: Նա խուսափում է մարդաշատ վայրերում ներկա գտնվելուց, քանի որ վախենում է ճնշվել այլ մարդկանց կողմից:

Ինչպե՞ս կարող է դրսևորվել բուլինգը:

Գոյություն ունեն բուլինգի տարբեր տեսակներ՝

  • Հեռուստատեսային բուլինգ 
  • Կիբերբուլինգ 
  • Խմբովի  բռնություն  
  • Սեռական բուլինգ 
  • Հուզական բուլինգ 
  • Բառացի բուլինգ  
  • Մարմնի լեզվով բուլինգ  
  • Ֆիզիկական բուլինգ 

Ի՞նչ է նշանակում կիբերբուլինգ և ի՞նչ վտանգ է պարունակում այն: 

 21-րդ դարում երեխաները ակտիվորեն կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ, ներգրավված են սոցիալական ցանցերում, ունեն բազմատեսակ տեղեկություններ ստանալու  մատչելիություն, ձեռք են բերում վիրտուալ ընկերներ... Այս ամենը մեծացնում է կիբերբուլինգի ռիսկը:

Կիբերբուլինգն  իրականացվում է տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ: Բռնարարը կարող է շփվել զոհի հետ անանուն կերպով: Կիբերբուլինգը կարող է իրականացվել էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով, կայքերով և այլ միջոցներով: Բուլինգի այս ձևը բավական տհաճ և վտանգավոր է: Հաճախ զոհին  լուրջ հոգեբանական վնաս է հասցվում: Մեր իրականության մեջ կիբերբուլինգին դիմակայելը մեծ մարտահրավեր է: Կարևոր է, որ անձը գիտակցի, թե ինչ վնաս կարող է հասցնել բուլինգը ինչպես բռնացողին, այնպես էլ զոհին:

Եթե ​​գտնում  ես, որ ոտնահարվում են քո կամ քեզ շրջապատողների իրավունքները, եթե դարձել ես բուլինգի զոհ, ապա Իրավաբանական օգնության ծառայությունը պատրաստ է տրամադրել քեզ տարբեր տեսակի իրավաբանական օգնություն:

 Կարող ես գրել մեզ կայքի զրուցարանում (չաթ), ինչպես նաև զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներին ՝ 1485 կամ 032 292 00 55:

Մի՛ փակիր աչքերդ, երբ տեսնում ես, թե ինչպես են ոտնահարվում մարդկանց իրավունքները: Հիշի՛ր,  քո կատարած քայլը բարելավում է այլ մարդկանց կյանքը

 Միմյանց աջակցելով փոխե՛նք մեր իրականությունը դեպի լավը:  

Հոդվածը պատրաստվել է ստորև նշված նյութերի կիրառմամբ, սակայն դրանց նույնօրինակը չէ:  

Աղբյուր 1. Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման կենտրոն. «Դպրոցներում բուլինգի կանխարգելումն ու  հանդուրժողականության մշակույթի զարգացման խթանումը»

Աղբյուր 2. «Դասավանդում և գնահատում»  Հեղինակներ՝   Ռուսուդան Տղեմալաձե

                                                                                                          Նանա Դալաքիշվիլի

                                                                                                          Քեթևան Թոփաձե

                                                                                                         Թաթիա Պաճկորիա

                                                                                                       Թամար Բուծաշվիլի

 


Բուլինգ